«Փոքրիկ իշխանի» առաջին թարգմանիչն ու խորհրդային միության ամենահայտնի գրքի հեղինակը (տեսանյութ)

January 13, 2024

Սաղաթել Հարությունյանը գրել է նաև բանաստեղծություներ, պիեսներ: Հայ ընթերցողն առաջին անգամ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանի»-ին ծանոթացել է Սաղաթել Հարությունյանի թարգմանության շնորհիվ: Մանկագիրը հայերեն է թարգմանել նաև «Չիպոլինոյի արկածները»: Նա մանկական հեքիաթ-վիպակների հեղինակ է։ Սաղաթել Հարությունյանը գրել է նաև «Տիմբո-Բումո», «Տիմբա-Կում», «Մի անմորուք Ձմեռ պապի», «Վաղը դպրոց ենք գնալու» մանկական վիպակները: Newmag-ը նորովի ներկայացրել է նրա «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հանրահայտ հեքիաթը:

1. Գրող Սաղաթել Հարությունյանը գրել է նաև բանաստեղծություներ, պիեսներ: Նա ծնվել է 1921 թվականին: Մշակույթի վաստակավոր գործիչ է, Ուսուցիչ է եղել Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում։  

2. Հայ ընթերցողն առաջին անգամ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանի»-ին ծանոթացավ Սաղաթել Հարությունյանի թարգմանության շնորհիվ: Մանկագիրը հայերեն է թարգմանել նաև «Չիպոլինոյի արկածները»:        

3. «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» վիպակը թարգմանվել է ռուսերեն: Սաղաթել Հարությունյանը գրել է նաև «Տիմբո-Բումո», «Տիմբա-Կում», «Մի անմորուք Ձմեռ պապի», «Վաղը դպրոց ենք գնալու» մանկական վիպակները:  

4. «Պիոներ», «Ծիծեռնակ», հետո նաև՝ «Գրական թերթ»-ի  գլխավոր խմբագիրն է եղել:

5. «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը 1979 թվականին բեմադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Դատավորը» պիեսը թարգմանվել  է հունգարերեն, բեմադրվել Բուդապեշտում, իսկ անգլերենը՝ Գլենդելում:

6. Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծառայել է սովետական բանակում: Սուզանավորդ էր, հրաձիգ։  

7. Սաղաթել Հարությունյանը գրել է նաև բարի ու հետաքրքիր հուշեր՝ հայտնի մարդկանց մասին: Նա իր հուշերում պատմել է գրողների, նկարիչների ու այլ հայտնի մարդկանց հետ իր հանդիպումների ու ընկերության մասին: 

Կարդացեք նաև